ԱՄՆ նախագահ Դոնակդ Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ Սպիտակ տունն արգելափակել է Twitter-ի իր օգտահաշիվը՝ հնարավոր բացասական արտահայտությունների պատճառով։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։
Երկու ամսվա ընթացքում իր առաջին հաղորդագրություններում նա ասել է, որ իր օգտահաշիվն արգելափակել են հրաժարականից հետո։ Դա արել է Սպիտակ տունը, որը հրաժարվել է վերականգնել հասանելիությունը։
«Այժմ իմ օգտահաշիվն արգելափակումից հանվել է, որը նախկինում անարդարացիրոեն արգելափակվել էր»,-հավելել է Բոլթոնը։
Նա կարծում է, որ Թրամփի վարչակազմը կարող էր վախենալ իր արտահայտություններից։








































