Պենտագոնն Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն ցույց կտա։ Ընդ որում, ինչպես հավաստիացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, այն կկրի «ոչ մահաբեր բնույթ»։
Ուկրաինային Միացյալ Նահանգներից ռազմական օգնությունը չի ներառի զենք և սպառազինությունների մարտական համակարգեր, հաղորդում է ITAR-TASS-ը։
Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակված Միխայիլ Կովալի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը ուկրաինական բանակի համար կուղարկի դեղորայք, սաղավարտներ, վրաններ և ջրամաքրման սարքավորումներ։










































