Վրաստանի խորհրդարանը խտրականության դեմ օրենք է ընդունել առաջին լսման ընթացքում: «Խտրականության բոլոր ձևերի վերացման» մասին օրենքը ստացել է 110 պատգամավորների աջակցությունը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, դեմ քվեարկողներ չեն եղել, օրինագծի օգտին քվեարկել են նաև փոքրամասնության պատգամավորները:
Օրինագիծը ապահովում է մի քանի գործող օրենքներում փոփոխությունների ներմուծում:
Նման օրենքի ընդունումը հանդիսանում է այն պահանջներից մեկը, որոնք պարտավորվել է իրականացնել Վրաստանը ԵՄ-ի հետ վիզաների լիբերալիզացման գործընթացների շրջանակում, որպեսզի կարճաժամկետ առանց վիզային ռեժիմի հնարավորություն ունենա:











































