Friday, 26 04 2024
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով

Մեր քաղաքական դաշտն այսօր լրիվ 18+ է. Էդգար Կոստանդյան

Ցանկակացած իրադարձություն՝ տնտեսական, քաղաքական, ներքին, արտաքին, իր արտացոլումն է գտնում մշակույթում, գրականության մեջ: Գրողներն են այն մարդիկ, ովքեր տալիս են ժամանակաշրջանի իրենց գնահատականը, ֆիքսում իրադարձությունները և փոխանցում ապագա սերունդներին:

Հայ գրողը և գրականությունը լոկալ և ավելի գլոբալ քաղաքակրթական մոզայկայում. «Առաջին լրատվական»-ը այս թեմայի շուրջ զրուցել է երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանի հետ, ով գրականության ասպարեզ մտավ «Որբանոց» գրքով, որը բացառիկ էր թե՛ իր առաջացրած հետաքրքրության, թե՛ վաճառքի ծավալների տեսակետից: Գրողի խոսքով՝ այսօր էլ գիրք գնում են և կարդում. «Երիտասարդությունը գիրք է կարդում, գրախանութներն էլ չեն մեռնում»:

«Գրողի համար ամենակարևորը իր սպառողն է, բայց արվեստում, գրականության մեջ անել այն, ինչ սպառողն է ուզում լավ տեղ չի տանի, ճաշակ ձևավորողը դու ես, այլ հարց է՝ այդ ճաշակի կրողը կդառնան, թե կմերժեն»,- նշեց Էդգար Կոստանդյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ մարդիկ քննադատության ենթարկեցին «Որբանոց»-ում հերոսների օգտագործած բառապաշարի, հայհոյանքների համար, գրողը նշեց, որ այդ բառապաշարի օգտագործումն արդարացված է. «Երկխոսություններում երբ որ հասել է կուլմինացիան, երբ այդ բառը պետք է օգտագործվի, այն ուրիշ բառով փոխարինելը ռաբիսություն կլինի»: Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ այդ բառերը չի օգտագործվել հատուկ այն նպատակով, որ գիրքը լավ վաճառվի. «21-րդ դարում այդպիսի բաների ուշադրություն չեն դարձնում, իսկ մի ժամանակ ինչի վրա 18+ էր գրվում, լավ էր վաճառվում, հիմա իմաստ չունի, ամեն ինչը 18+ է, առավել ևս քաղաքականությունը»:

Գրողի դիտարկմամբ՝ միտինգ գնալը դարձել է մասնագիտություն որոշ խավի համար, և այդ մասին նա անդրադարձել է իր պատմվածքներից մեկում. «Որտեղ միտինգ, այնտեղ Սամոն կա… Դա մարդու տեսակ է, որից շատ կա մեր քաղաքական դաշտում»:

«Մշակույթի արժեք ստեղծելու համար բոլորը փող են ուզում պետությունից… Նախարարության առաջ ձեռքերը պարզած կանգնած արվեստագետները պետք է հասկանան, որ պետությունը բանկ չէ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում