Wednesday, 01 07 2026
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Վանեցյանի ճակատագրական սխալը. Խայտառակ սկիզբ և սարսափելի ավարտ…

Արթուր Վանեցյանն այլևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէ: Ուղիղ մեկ ամսից կունենանք ՀՖՖ նոր նախագահ և նոր գործադիր կոմիտե: Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ֆուտբոլի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը, որի ընթացքում կձևավորվի նոր ղեկավար կազմը: Մինչ այդ, սակայն, ՀՖՖ ներկայիս գործկոմը և ղեկավարությունը պետք է, կոպիտ ասած, մաքրեն ՀԿ-ների և ակումբների կազմը, որը մասնակցելու է առաջիկա ընտրություններին: Մասնավորապես, ՀՖՖ 35 անդամների շարքում քիչ չեն այն ՀԿ-ներն ու ակումբները, որոնք դե ֆակտո գոյություն չունեն և ստեղծվել են ընտրություններում մասնակցելու և եղանակ ստեղծելու նպատակով: Համակարգային փոփոխությունը այս պահին օդի և ջրի պես անհրաժեշտ է մեր ֆուտբոլին: Վերջին իրադարձությունները վերջնականապես ցույց տվեցին, որ հայկական ֆուտբոլը հայտնվել էր փակուղային իրավիճակում:

Ամեն դեպքում առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ հարկ ենք համարում ամփոփել Արթուր Վանեցյանի ժամանակաշրջանը: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած դրական իրադարձություններից կարելի է համարել ակումբային ֆուտբոլի բումը: Մասնավորապես, կարճ ժամանակահատվածում հիմնադրվեցին մեկ տասնյակից ավելի թիմեր, որոնք այսօր մասնակցում են Առաջին խմբի առաջնությանը: Եվրագավաթների խաղարկություններում մեր թիմերը բավական բարձր արդյունք գրանցեցին: «Արարատ-Արմենիային» ընդամենը կես քայլ բաժանեց Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլից: Ճիշտ է, ակումբների առաջընթացը այնքան էլ կապված չէ ՀՖՖ-ի հետ: Նշենք, սակայն, որ դրանից առաջ մեր ակումբային ֆուտբոլը գտնվում էր ողբալի վիճակում: Եվրագավաթներում ձախողվելուց զատ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում էր ընդամենը 6 թիմ:

Դրական պետք է համարել մեր ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականությունը: Մասնավորապես, 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումների 50 տոկոսից ավելիի դեպքում երկրպագուն տոմս ձեռք բերեց ընդամենը հազար դրամով: Արդյունքում ֆուտբոլասերը հնարավորինս մոտեցավ իր ազգային թիմին:

Կարևոր դրական քայլ պետք է համարել իսպանացի մասնագետներին հայկական ֆուտբոլի զարգացման ծրագրում ներգրավելը: ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսն է, և լիահույս ենք, որ վերջինիս մշակած մոդելը տարիներ անց կտա իր պտուղները: Ինչ վերաբերում է կառուցվող խաղադաշտերին, ապա դրանք կառուցվել են նաև Ռուբեն Հայրապետյանի օրոք՝ ՈՒԵՖԱ-ի աջակցման ծրագրերի շրջանակներում:

Ամիսներ առաջ խոսվում էր հայկական ֆուտբոլի բնականոն զարգացման մասին, և թվում էր՝ սայլն իսկապես տեղից շարժվել է: Ամռանը մեր ակումբները լուրջ արդյունքներ գրանցեցին եվրոպական ասպարեզում, իսկ Հայաստանի ազգային հավաքականը նախադրյալներ ստեղծեց պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ աշնանը: Հայաստանի առաջնություններում սկսվեց բարդակ, որի հիմքում սկանդալներ էին, մրցավարական խայտառակ սխալներ և վերջապես՝ պայմանավորված հանդիպումներ: Մրցավեճերը պարբերաբար ուղեկցվում էին հայհոյանքներով, քաշքշուկներով: Մտահոգիչն այն էր, որ ի դեմս Վանեցյանի՝ կատարվող արատավոր երևույթներին համարժեք գնահատական չէր տրվում: Ավելին, մեղավորները ոչ միայն չէին պատժվում, այլև խրախուսվում էին անձամբ Վանեցյանի կողմից:

ՀՖՖ արդեն նախկին նախագահը, կարծում ենք, ճակատագրական սխալ թույլ տվեց, երբ փորձեց միանձնյա որոշել Հայաստանի ազգային հավաքականի ճակատագիրը: Առանց գործկոմի և ՀՖՖ իր գործընկերների կարծիքը հաշվի առնելու Վանեցյանն ազգային թիմի գլխավոր մարզիչ փորձեց նշանակել Ռուսաստանում բնակվող սկանդալային մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանին: Հանրության բուռն արձագանքի արդյունքում Վանեցյանը հետ կանգնեց այս որոշումից և առանց երկար-բարակ մտածելու, կանոնակարգային խախտումներով, կրկին առանց գործկոմի կարծիքը հաշվի առնելու գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Աբրահամ Խաշմանյանին: Վերջինիս թեկնածությունը միաձայն ընդունվեց, քանզի պաշտոնական խաղերից առաջ մեր երկրի գլխավոր թիմը չուներ մարզիչ, և կանգնած էինք տեխնիկական պարտությունների վտանգի առաջ:

Վանեցյանի սխալը ճակատագրական էր նաև ազգային հավաքականի համար: Կրեցինք պատմության մեջ ամենախոշոր և ամենանվաստալի պարտությունը: Վստահաբար կարող ենք ասել, որ Իտալիայից կրած պարտությունը հանրությունը օբյեկտիվորեն չներեց, և Վանեցյանին ոչինչ չէր մնում անելու, քան հեռանալ ՀՖՖ նախագահի պաշտոնից:

Ուշագրավ մի փաստ. Վանեցյանի ՀՖՖ նախագահ դառնալուց հետո Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Ջիբրալթարի կիսապրոֆեսիոնալ ընտրանու հետ և Երևանում խայտառակ պարտություն կրեց 0:1 հաշվով: Վանեցյանի գլխավորությամբ վերջին խաղում մեր հավաքականն արդեն սարսափելի պարտություն կրեց Իտալիայից: Խայտառակ սկիզբ և սարսափելի ավարտ: Այսպես նշանավորվեց Վանեցյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը մեր ֆուտբոլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում