Քաղաքապետարանի առևտրի վարչության պետի տեղակալ Արմեն Եգոյանը ոչ միայն ջանք ու եռանդ չի խնայում բացօթյա առևտրով զբաղվող առևտրականների դեմ պայքարելու գործում, այլև այդ ամենը անում է սեռական հայհոյանքների ուղեկցությամբ:
Այս մասին այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեցին բացօթյա առևտրով զբաղվող նախկին առևտրականները:
Եգոյանը, մասնավորապես, լկտի հայհոյանքներ է հնչեցրել առևտրականներից Հեղինեի երիտասարդ դստեր հասցեին, ով փորձել է մորը պաշտպանել քաղաքապետարանի ագրեսիվ աշխատակցից: Առևտրականները նաև տեղկացրեցին, որ նրան պատասխանատվության ենթարկելու համար դիմել են դատախազություն և ոստիկանություն: