Քաղաքացիական պատերազմի տարիների Սպիտակ շարժման առաջնորդներից մեկի՝ ծովակալ Ալեքսանդր Կոլչակի արխիվն ու գրադարանը վաճառվել է ավելի քան 3 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդել է Drouot առևտրային տան ներկայացուցիչ Մատիլդ Ֆենեբրեսկը: Նրա խոսքերով՝ աճուրդը հաջող է անցել:
«Մեծ մասամբ լոտերը բազմակի անգամ գերազանցել են սպասվող գումարը»,- նշել է Ֆենեբրեսկը:
Այսպես, օրինակ, Կոլչակի ստացած Սուրբ Գեորգիի շքանշանի պարգևատրման վկայականը վաճառվել է 211 հազար եվրոյով, իսկ նրա անձնագիրը՝ 82 հազար եվրոյով: