Նոյեմբերի 22-24-ը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցուցասրահում և դահլիճում տեղի կունենա Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Այս կարևոր մշակութային իրադարձության շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Գրատուն» հրատարակչության տնօրեն Հայկ Կոստանյանի, «Գրատուն» հրատարակչության համահիմնադիր Մարիամ Մարտիրոսյանի հետ:








































