Իրանը և «վեցյակը» ծրագրել են մայիսի 5-9-ը Նյու Յորքում փորձագետների մակարդակով Թեհրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններ վարել: Այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը:
Փորձագետները մտադիր են քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցով հնարավոր բազմակողմանի համաձայնության տեխնիկական ասպեկտներն ու մանրամասները:
Այս տարվա ապրիլի 9-ին Իրանն ու «վեցյակը» Վիեննայում խորհրդակցություններ են անցկացրել, որոնց արդյունքում համաձայնեցրել են ապագա բազմակողմանի համաձայնության ասպեկտների 50-60%-ը, հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Ջավադ Զարիֆը նաև հայտարարել են, որ Իրանն ու «վեցյակը» ծրագրում են մայիսի 13-15-ը Վիեննայում երկխոսություն կազմակերպել, «որպեսզի» հաղթահարեն առկա տարաձայնություններն ու սկսեն աշխատանքը վերջնական համաձայնության տարրերի վրա:











































