Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ չէ աչքի ընկնում ամեն ինչում իր յուրօրինակ մոտեցմամբ: Մինչ Սուրբ Զատկի առիթով տոնակատարությունների մեկնարկը Պապը երկու դպրոցահասակ տղաների պտտեցրել է իր «պապամոբիլով»: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Տոնական 4 օրերի նախաշեմին Սուրբ Պետրոսի հրապարակում Պապը ողջունել է Պերուջայի մի խումբ դպրոցականների և առաջարկել երեխաներին շրջել իր հետ հրապարակով:
Պապի հետ շրջելու բախտ է վիճակվել 11-ամյա Լիվիո Բաստիանելիին և Դևիդ Մարիա Բիանչիին:








































