Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բազմաթիվ երկրպագուներ Բարսելոնայի օդանավակայանում դիմավորել են թիմին: Բայց նրանք չէին եկել խաղացողներին սատարելու նպատակով:
Լիոնել Մեսսիի և մի քանի այլ խաղացողների հասցեին սպառնալիքներ են հնչել: Նրանք ֆուտբոլիստներին անվանել են նաև «սրիկաներ» և «վաճառվածներ»:
Բացի այդ, երկրպագուներ պահանջել են թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի հրաժարականը: Marca-ն ներկայացրել է տեսանյութ, որտեղ երկրպագուները դիմավորում են ֆուտբոլիստներին:







































