Ռուսական ռազմական ոստիկանությունը Սիրիայի հյուսիսում զբաղեցրել է ԱՄՆ-ի լքած «Սիրին» բազան։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սաֆար Սաֆարովին։
Նա այդ բազան գլխավոր կետերից մեկն է անվանել։ Այժմ ռուս զինվորականները կարող են ուղեկցել մարդասիրական օգնության շարասյուները, որոնք անցնում են Մանբիջով։
«Ամերիկացիների հեռանալուց ի վեր մեր պատասխանատվության գոտում է հայտնվել Մանբիջի ամբողջ տարածքը»,-հայտարարել է Սաֆարովը։