Saturday, 04 07 2026
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին

Հայաստանում տիրող վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերը՝ ԵԱՀԿ-ի օրակարգում

2014 թ. ապրիլի 11-ին Եվրոպայի անվտանգության և hամագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գրասենյակում հրավիրված միջոցառումը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգման և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող դեպքերին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրել են մարդու իրավունքների վիճակը քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության բաժիններում, նյարդահոգեբուժական բուժհաստատություններում, ինչպես նաև զինված ուժերում:

Ավետիք Իշխանյանը, խոսելով ոստիկանության բաժիններում խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին, հայտնեց, որ ոստիկանության կողմից ձերբակալված անձանց նկատմամբ դրսևորվում է վատ վերաբերմունք, որը հիմնականում արտահայտվում է ֆիզիկական և հոգեբանական ճնշումներով: Ֆիզիկական բռնությունները դրսևորվում են հիմնականում ձեռքով, ոտքով կամ մահակով մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, ինչպես նաև կիրառվում են այլ միջոցներ, իսկ որպես հոգեբանական բռնության օրինակ նշեց, որ լինում են դեպքեր, երբ հարազատներին են բերման ենթարկում ոստիկանություն և ֆիզիկական բռնություն կիրառում հարևան սենյակում: Ա. Իշխանյանն անդրադարձավ նաև պաշտպան ունենալու իրավունքին: Ըստ նրա՝ ձերբակալվածների գերակշիռ մասը սկզբնական շրջանում պաշտպան չի ունենում, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքը քննիչների կողմից չի բացատրվում կամ բացատրվում է մակերեսորեն:

Արթուր Սաքունցը ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և նյարդահոգեբուժական բուժհաստատություններում: Ա. Սաքունցը, անդրադառնալով զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրներին, շեշտը դրեց զինված ուժերում մահվան, զինծառայողների առողջական խնդիրների և կոռուպցիոն դեպքերի վրա: Վերջինս, որպես խնդիրների լուծման տարբերակ, առաջարկում է ներդնել ռազմական օմբուդսմենի ինստիտուտ: «Իհարկե ցավալի է, բայց զինված ուժերը օգտագործվում են նաև քաղաքական նպատակներով, որի վառ օրինակն է 2008 թվականի մարտի 1-ը, երբ իշխանությունը օգտագործեց իր ուժային ռեսուրսները՝ բանակը, ոստիկանությունը, խաղաղ հանրահավաքը ցրելու համար, որը խլեց տասը մարդու կյանք»,-նշեց Ա.Սաքունցը: Հանդիպման վերջում Արթուր Սաքունցը հակիրճ ներկայացրել է նաև իրավիճակը նյարդահոգեբուժական հաստատությունում: Ըստ նրա՝ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մահացությունների թիվը բավականին մեծ է, իսկ հարուցված քրեական գործերի թիվը փոքր, որից կարելի է հետևություն անել՝ մահացության դեպքերով պատշաճ քննություն չի իրականացնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն զեկույցները, որոնք Արթուր Սաքունցը ներկայացրել է Վիեննայում հանդիպման ժանանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում