ԵՄ-ն նախաձեռնում է բարձր մակարդակով փոխադարձ այցեր Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ: Այս մասին չորեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի հանդիպմանը հայտնել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Ռուսաստանի կողմից «Արևելյան գործընկերության» երկրների վրա ճնշման և Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման մասին դեբատների ժամանակ: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
«Մենք ուժեղացնում ենք մեր քաղաքական համագործակցությունը, ներառյալ (ԵՄ խորհրդի և Եվրահանձնաժողովի) նախագահներ Ռոմպեյի ու Բառոզուի բարձր մակարդակով այցերը: Եվրահանձնաժողովը նաև հրավիրել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին՝ մայիսին Բրյուսել այցելել»,- ասել է եվրահանձնակատարը:
Ֆյուլեն հաստատել է հունիսին Մոլդովայի ու Վրաստանի հետ Ասոցացման, ներառյալ խորացված և հանապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի ստորագրման ծրագրերը:
Եվրահանձնակատարը նաև հիշեցրել է, որ ապրիլի 28-ից ուժի մեջ է մտնում ԵՄ-ի ու Մոլդովայի միջև անայցագիր ռեժիմը:










































