Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

«Ակցիան քաղաքական բնույթի է». Հյուսիսային համալսարանի ուսանողները այլևս չեն մասնակցի նախարարի հրաժարականի պահանջի ակցիաներին

Երեկ պարզ դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին և հայտարարված դասադուլին միացել են նաև Երևանի Հյուսիսային համալսարանի ուսանողները։ Նրանք ևս դասադուլ են հայտարարել և երթով շարժվել էին՝ միանալու ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներին և ուսանողներին։ «Դեմ ենք, որ ոտնահարեն մեր կարևորագույն արժեքները, ուզում ենք կոչ անենք հասարակությանը, որ անտարբեր չանցնեն։ Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև հասնենք մեր ուզածին»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը և հավելել, որ Հյուսիսային համալսարանի ուսանողները պատրաստակամ են մինչև վերջ կանգնել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների կողքին:

Երևանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի կիսում ուսանողների պահանջը, իսկ ակցիային երեկ մասնակցել են միայն իրավագիտության ֆակուլտետի ուսանողները։ «Ես առավոտյան եկա, տեսա, որ նման բան են կազմակերպել։ Զրուցեցի հետները։ Ուսանողների առաջարկների մեջ խելամիտ բաներ կային, նրանք ասում էին, թե ինչն է պատճառը, որ աշխարհի մի շարք երկրներում պետական բուհերում կրթությունը անվճար է, իսկ մեզ մոտ նման բան չկա։ Թե ոնց էին երեխաները նման կարծիքի եկել, չգիտեմ, բայց ես խորհուրդ տվեցի նման քայլի՝ դասադուլի չգնալ, բայց իրավաբանական ֆակուլտետը արդեն գնացել էր այդ քայլին։ Բայց ես համաձայն չեմ նախարարի հրաժարականի պահանջին։ Ժամանակին ես իրեն եմ աջակցել, ինքը ինձ է աջակցել, Թումանյան-150 հուշամեդալ եմ տվել»,- ասաց Մակիչյանը՝ հավելելով, որ արդեն իսկ զրուցել է ուսխորհրդի նախագահի հետ, որն էլ ասել է, որ իրենք չեն իմացել, որ ակցիան քաղաքական բնույթ է կրում, և քանի որ իմացել են, այլևս չեմ մասնակցելու։ «Երեկ ես զրուցեցի ուսխորհրդի նախագահի հետ։ Նա ասաց, որ սկզբում չի իմացել, որ ակցիան քաղաքական բնույթ է կրում, հիմնականում դաշնակցական երիտասարդներն են մասնակցում, իրենց դուր չի եկել այդ փաստը։ Ուսխորհրդի նախագահը և ակցիային մասնակցած ուսանողները ասացին, որ իրենք հասկացել են, որ ակցիան ոչ թե ուսանողական շարժում է, այլ քաղաքական բնույթ կրող ակցիա։ Ուսխորհրդի նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում ասաց, որ էլ չեն գնա, քանի որ համոզվել են, որ ակցիան քաղաքական բնույթ է կրում»,- ասաց Մակիչյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքը դաշնակցության գործունեությունը Հայաստանի անկախության հարցում մեծ է գնահատում։ «Հազար տարի մենք անկախություն չենք ունեցել, իսկ 1918 թվականին իրենք հասան նրան, որ 2.5 տարի Հայաստանը անկախ է եղել»,- ասաց ռեկտորը։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Հյուսիսային համալսարանի ռեկտորն ասաց, որ հրաժարականի պահանջը չափազանցված է, անձնական բնույթի հարց կա։ «Իր վարած քաղաքականությունը մեր սրտով է, թե ոչ, սիրուն չի հրաժարական պահանջել։ Կարելի է պահանջել սխալները շտկել, թերացումները վերացնել, բայց ոչ հրաժարական պահանջել։ Ես կարծում եմ, որ մեր կրթության համակարգը պետք է էապես կատարելագործվի, արտասահմանյան քաղաքացիների կրթությունը կազմակերպեինք, մեր քաղաքացիների համար մեր բուհերում կրթությունը անվճար կազմակերպեինք։ Պետական բուհն իր քաղաքացիների համար կրթությունը պետք է դարձնի անվճար»,- ասաց Բորիս Մակիչյանը։

Հիշեցենք, որ ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ մի քանի օր է՝ դասադուլ են անում՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ուսանողները և դասախոսները դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, ըստ որի՝ բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում