«Հաստատուն որակ և լավագույն մսամթերք» անվանակարգում «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը արժանացել է սպառողի գնահատական մրցանակին:
Ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվում է Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից, և այս տարի սպառողների միջև իրականացված հետազոտության արդյունքում պատվավոր մրցանակին արժանացավ հե՛նց «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը:
Համաշխարհային սննդի արտադրության մի մասը կազմելով` ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս համաշխարհային գաստրոնոմ մշակույթի լավագույն օրինակներով՝ պատրաստված ինչպես ավանդական, այնպես էլ իտալական, իսպանական, գերամանական տեխնոլոգիաներով:
«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը առանձնանում է որակի հանդեպ խստապահանջությամբ՝ սպառողին մատուցելով միայն բարձրակարգ և անվտանգ արտադրանք:
ֆեյսբուքյան էջի հղում՝ https://www.facebook.com/baconproductllc/