Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է, որ Սիրիայում գրոհել Է տասնյակ թիրախների վրա: Այդ մասին հայտնել Է իսրայելական Haaretz հրատարակությունը: Նոյեմբերի լույս 20-ի գիշերն, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Դամասկոսում որոտացել են պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել Է, որ հակաօդային պաշտպանությունը դիմագրավել Է մայրաքաղաքի եւ դրա շրջակայքի վրա ձեռնարկված գրոհը:
«Իսրայելի բանակը նոյեմբերի 20-ին հայտարարել Է, որ Սիրիայում գրոհել Է բազմաթիվ թիրախների վրա, որոնք պատկանում են «Կուդս» իրանական ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»,- գրում Է հրատարակությունը:
«Գրոհը կատարվել Է ի պատասխան իրանական ուժերի կողմից Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման: Զինվորականների հայտարարության մեջ նշված Է, որ հարվածներ են հասցվել մոտավորապես 20 թիրախների, որոնց կեսից ավելին պատկանում Էին իրանական ուժերին: