«Ես այդ քաղաքական ուժի ներսում չեմ եղել, չեմ կարող ասել, ծանոթ եմ այնքան, որքան դուք»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուն:
«Քաղաքական ուժի ճակատին չի գրված, որ իր ամբողջ կյանքում պետք է լինի իշխանություն կամ ընդդիմություն: Բայց պրոցեսները, որ քաղաքական իշխանությունը, կոալիցիոն գործընկերները դուրս գան, տարբեր երկրների քաղաքական պատմությունը լի նման իրավիճակներով»,- ասաց Հ. Թովմասյանը՝ հավելելով, որ չի կարող մեկնաբանել ՕԵԿ-ական նախարարների՝ ՕԵԿ-ից դուրս գալու քայլը:
Հարցին, թե եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ինքը կլքի ՀՀԿ-ն, Թովմասյանը պատասխանեց. «իհարկե ոչ»:










































