Ինչպես վերջին օրերին գրում են իսրայելական լրատվամիջոցները, հրեական պետության պաշտպանության նախարարությունը զբաղված է հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգի գործարկման աշխատանքներով, որը «Իսրայելը կդարձնի աշխարհի ամենապաշտպանված երկիրը հրթիռային ցանկացած հարձակման դեպքում»:
Մինչև 2015 թ. այս նախագիծը կյանքի կկոչվի: Այդ նպատակով Իսրայելը նախատեսել է հատկացնել 2-2.5 մլրդ դոլար: 2015 թ. պատահական չի նշվում, քանի որ իսրայելցիները կանխատեսում են, որ մինչ այդ Իրանը կունենա միջուկային զենք և բալիստիկ հրթիռներ, որոնք երկար տարածությունների վրա կտեղափոխեն ատոմային ռումբերը:
Կարծում ենք, որ 2-2.5 մլրդ դոլարը մեծ գումար չէ նաև Ադրբեջանի համար, որի ռազմական համագործակցությունն այս ոլորտում թույլ կտա մեր հարևանին նույնպես ունենալ պաշտպանության նման ժամանակակից համակարգ:










































