«ժողովուրդ»-ը գրում. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկարողանա լավ ղեկավարել կառավարությունն՝ ասաց, որ դեռևս պետք է սպասել:
«Վարչապետին նշանակում է իշխող կուսակցությունը, ու իր մասին գնահատական, որպես վարչապետի, կարելի է անել, ասենք, մի 6 ամիս հետո, իսկ մինչև այդ ես որևիցե գնահատական տալ չեմ ուզում»,-նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ այսքան տարի տեսնելով Հ. Աբրահամյանի գործունեությունը տարբեր ոլորտներում, արդյոք չի կարելի գնահատական տալ, ասաց. «Ես իրեն շատ քիչ եմ ճանաչում, ես իր մասին թերթերում եմ կարդացել, պրակտիկորեն իրեն չեմ ճանաչում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































