ԱՄՆ-ը դիվանագիտական դեմարշ է պատրաստում՝ կապված Սև ծովում ամերիկյան ռազմանավի գլխավերևում ռուսական ճակատային ռմբարկու Սու-24-ի թռիչքի հետ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆին:
«Ես զրուցել եմ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում իմ գործընկերների հետ: Վերջին բանը, որ լսեցի նրանցից, այն է, թե պաշտպանության նախարարությունը պատասխան կտա՝ բնականաբար, մեզ հետ սերտ համակարգմամբ: Մենք փորձում ենք որոշել դա անելու մեխանիզմը»,- ասել է Հարֆը:
Հարֆը նաև պնդել է, որ «իրավիճակի ցանկացած ապակայունացում, որ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում, Ռուսաստանի ուղղակի գործողությունների հետևանքն է», և Ռուսաստանին մեղադրել է «իրականությունը խեղաթյուրելու մեջ»:







































