Իրանի խորհրդարանը պատրաստվում է արգելել վազէկտոմիան և խստացնել աբորտների մասին օրենքը` ծնելիության աճի բարձրացման նպատակով: Այս մասին գրում է The Guardian-ը:
Այս շաբաթ Իրանի խորհդարանը քվեարկել է վազէկտոմիան արգելող քննարկումները սկսելու, ինչպես նաև հղիության ընդհատման ծառայություններ մատուցելու համար տուգանքի սահմանման օգտին: Փաստաթուղթն ընդունվել է պատգամավորների մեծամասնության կողմից:
2 տասնամյակ առաջ Իրանում ժողովրդագրական աճը կանխարգելող օրենք էր սահմանվել: Նախորդ տարի, սակայն, այաթոլա Ալի Համենեին ուշադրություն է հրավիրել բնակչության ակնհայտ ծերացման վրա` իր առջև նպատակ դնելով մեծացնել իրանցիների թիվը 77-ից մինչև 150 մլն:






































