Մխչյանցի Հենրիկը հիշում է, որ Հովիկ Աբրահամյանը լավ բասկետբոլ էր խաղում: «Ճարպիկ տղա էր, շատ լավ էր խաղում, կրում էր»: Համագյուղացիներից մեկն էլ հավելեց, որ միայն բասկետբոլում չէր «կրում», նաև սեկայում:
«Այն ժամանակ այստեղ ավտոսերվիսում տնօրեն էր, գյուղացիներին լավ նայում էր, միշտ էլ լավ է նայել մեր գյուղացիներին»,- ասաց Հենրիկը:
Մխչյանում ապրող Գարսևան պապը 93 տարեկան է, հիշում է Հովիկ Աբրահամյանի մանկությունը, երբ իր տղայի հետ ընկերներ էին. «Տղայիս ասի՝ Հովիկը գնաց նախագե եղավ, տո ես գիտեմ ինչ քարտուղար եղավ, դու սևագործ բանվոր ես, տղաս ասաց՝ էն փող շատ է խաղացել, փողի հետ շատ է խաղացել, դրա համար էլ առաջ է գնացել»,- ասաց Գարեսիմ պապը:
Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքից ոչ մի վատ բան այսքան ժամանակ չի լսել:






































