Փերիս Հիլթոնը քայլող օրինակ է, թե ինչպես չի կարելի հագնվել երեկույթների ժամանակ: Հոլիվուդյան շիկահերը բազմիցս հայտարարել է, որ ինքն է իր ոճաբանը: Նա այնքան է վստահ իր ճաշակին, որ չի օգտվում խորհրդատուների ծառայություններից, չնայած, որ դրա կարիք զգացվում է: Տհաճ պահեր են ստեղծվում նույնիսկ այն ժամանակ, երբ նա հրաժարվում է իր վարդագույն զգեստներից և նախապատվություն է տալիս հայտնի բրենդերի զգեստներին: Դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի ցուցահանդեսի բացման ժամանակ Հիլթոնը ընտրել էր դիզայների զգեստներից մեկը: Ավելին, այդ զգեստը բրենդին բնորոշ լոգոտիպերով էր, որոնք կային նաև աստղի թիկունքի պաստառին: Արդյունքում նա ձուլվել էր այդ պաստառի հետ:










































