Դերասանուհին ընդունել է, որ կարոտում է նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեպին:
Քանի դեռ Դեպը պատրաստվում է հարսանիքին և, ինչպես գրում է մամուլը, երեխայի ծնունդին, նրա նախկին կինը՝ Վանեսա Պարադին, ստիպված է կյանքը կտորներով հավաքել: Ֆրանսուհին փոխել է ոճը՝ նոր սանրվածք անելով և նկարահանվել է միանգամից մի քանի ֆոտոշարքերում: Օրեր առաջ պապարացիները նրան լուսանկարել են Մալիբուում, որտեղ Վանեսան նկարահանվում էր լողազգեստով:
Նկարահանումը ընթացել է օվկիանոսի ափին: Ոճաբանները նախապատրաստել են միանգամից մի քանի հագուստ, այդ թվում՝ նաև լողազգեստ: 41-ամյա աստղը ցուցադրել է բարեկազմ մարմինը. նրան չէր խանգարի մի քիչ գիրանալը: Ամուսնալուծությունից հետո նա չափազանց նիհարել է, և դա հնարավոր չէ չնկատել:
Միայնակ կյանքը հեշտ չէ Պարադիի համար: Marie Clair ամսագրին տված հարցազրույցում նա պատմել է, որ կարոտում է այն ժամանակներին, երբ Դեպի հետ միասին էին:
«Իհարկե, ես կարոտում եմ անցյալը, բայց դա լավ կարոտ է: Սերը ուժեղ զգացմունք է, հատկապես, երբ քեզ մարդու հետ կապում են համատեղ կյանքի երկար տարիներն ու երեխաները: Դրանում լավ ու վատ կողմեր կան: Հիմա ես փորձում եմ ապրել ներկայով, քանի որ համարում եմ, որ անցյալով ապրելը ճիշտ չէ: Ամեն դեպքում, ես շնորհակալ եմ Ջոնիին, քանի որ ունեմ երկու հոյակապ երեխաներ, ինչը շատ կարևոր է ցանկացած կնոջ համար»,- ասել է նա:













































