Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնել է ՆԱՏՕ-ի շրջանակներում համերաշխություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին` հանուն Սևծովյան տարածաշրջանում կայունության պահպանման: Այս մասին նա ասել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ բանակցություններից հետո:
«ՆԱՏՕ-ի տարբեր մակարդակներում որոշումներ են ընդունվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում: Այս ողջ աշխատանքը նպատակաուղղված է խնդրի լուծման տարբերակների որոնմանը`երկխոսության և միջազգային իրավունքի հիման վրա, և որպեսզի ճգնաժամը չխորանա: Հույս ունենք, որ ոչ ոք չի անտեսի միջազգային իրավունքը և հարգանքով կվերաբերվի ՄԱԿ-ի ճանաչած տարածքային ամբողջականությանը և երկրների ինքնշխանությանը»,- ասել է Գյուլը Ուկրաինայի դրության առնչությամբ։
Նա նաև հավելել է, որ Թուրքիան մշտապես խորհրդակցություններ է վարում Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ:











































