Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը պատմել է, որ չի դիտելու Արգենտինայի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները 2014թ. աշխարհի առաջնությունում:
«Չեմ կարծում, թե հեռուստացույցով կհետևեմ Արգենտինայի ընտրանու ելույթներին «Մունդիալ-2014»-ում: Արդեն գնել եմ Դիսնեյուորլդի տոմսեր, որտեղ կուղևորվեմ կնոջս ու երեխաներիս հետ:
Ես վաղուց եմ դա խոսք տվել նրանց: Ցանկանում եմ «Յուվենթուս»-ի հետ նվաճել Սկուդետտոն, այնուհետև հաղթել Եվրոպայի լիգայում, իսկ հետո մեկնել արձակուրդի:
Ես հիասթափված չեմ, որ չեմ ընդգրկվել Արգենտինայի հավաքականի հայտացուցակում. շատ մարդիկ են աջակցել ինձ: Այս հարցի վերաբերյալ ոչ մի վիճաբանության մեջ չեմ ցանկանում մտնել:
Ալեխանդրո Սաբելյան վստահ է իր ծրագրի մեջ. նա արդեն ունի ձևավորված թիմ: Լրիվ տրամաբանական է, որ նա հաղթելու կամ պարտվելու է այն ֆուտբոլիստների հետ, որոնց ինքն է ընտրել»,- Տևեսի խոսքերը մեջբերում է Italian Football Daily-ն:








































