ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջնային հետազոտական նախագծերի բաժինը (DARPA) ամերիկյան Logos Technologies հետազոտական ընկերությանը դրամաշնորհ է հատկացրել աղմուկի նվազագույն մակարդակով մոտոցիկլետի մշակման համար, գրում է Lenta.ru-ն:
Համաձայն Պենտագոնի հաղորդագրության` նոր մոտոցիկլետը լինելու է հիբրիդային՝ նրա վրա տեղադրվելու է ինչպես սովորական, այնպես էլ էլեկտրական շարժիչ:
Մոտոցիկլեըի մշակումը բխում է հատուկ նշանակության զորքերի շահերից: Logos Technologies-ը ծրագիրն իրականացնում է մոտոցիկլետ արտադրող BRD ընկերության հետ համատեղ:










































