Այս տարի ավելի շատ, քան երբևէ, աստղեր են հրապարակել իրենց ինքնալուսանկարներն ու Coachella ամենամյա երաժշտական միջոցառման ժամանակ արված լուսանկարները, հայտնում է lady.ru-ն:
Այս հանգստյան օրերին շատ աստղեր անձամբ են իրենց լուսանկարները տեղադրել Instagram-ում:
Հիշեցնենք՝ Coachella երաժշտության և արվեստի փառատոնը կազմակերպում է Goldenvoice ընկերությունը: Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 1999-ին, իսկ 2001-ից անցկացվում է ամեն տարի ապրիլ ամսվա երրորդ կամ չորրորդ հանգստյան օրը:







































