Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձ է կատարել ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու Ադրբեջանի մտադրությանը.
«Հոկտեմբերին տեղի են ունենալու ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամների ընտրությունները։ Մենք այդ հարցում ակնկալում ենք ռուսական կողմի աջակցությունը։
Մենք այդ հարցն արդեն իսկ քննարկել ենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսաստանի աջակցությունը մեզ համար շատ կարևոր է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու թեկնածություն ներկայացրել է նաև 1990-ական թվականների կեսերին, սակայն ձախողվել է։









































