ՀՀ հարավային ուղղությամբ սահմանային վիճակը համեմատաբար հանգիստ է, և այդ ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտումները քիչ են լինում:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը:
«Մեր զորամասը մարտական հերթապահություն իրականացնող է, սակայն, բարեբախտաբար, սահմանին այս պահին իրավիճակը հանգիստ է: Այս ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ շատ քիչ են լինում: Մեր զինվորները մշտապես պատրաստ են ցանկացած պահի կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները: Զինծառայողների մարտունակությունը միշտ բարձր է, ոգին էլ ուժեղ»,- նշեց Պողոսյանը: