Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

«Ճանապարհորդություն դեպի Հայաստան». Մշակութային միջոցառումների շարք Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքում

Ապրիլի 12-ին Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքի կենտրոնական «Ժան Դեսպա» դահլիճում տեղի է ունեցել «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որի արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան` Վիգեն Չիտեչյանը, Սեն-Տրոպեի քաղաքապետ` Ժան Պիեր Տյուվերին, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Բուշ դյու Ռոն և Վառ շրջանների հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր:

ՀՀ դեսպանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Սեն-Տրոպե քաղաքի ղեկավարներին միջոցառումները հյուրնկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Խոսելով Սեն-Տրոպեում «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» մշակութային միջոցառումների շրջանակներում հայկական խաչքարերի արվեստի ցուցահանդեսի մասին՝ դեսպան Չիտեչյանն անդրադարձավ Ջուղայի խաչքարերի նկատմամբ իրականացված վանդալիզմին և պատմամշակութային արժեքների դեմ ոտնձգությունների դատապարտման անհրաժեշտության հարցերին:

Այնուհետ ներկաները հայ արվեստի պատմության պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանի ուղեկցությամբ մասնակցեցին հայ ճարտարապետությանն ու խաչքարերի արվեստին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որն իր շրջագայությունը սկսել է անցած աշնանից և արդեն ցուցադրվել Կոմպիեն, Բիարից, Էքս-ան-Պրովանս և Տուրնֆյոյ քաղաքներում, մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Սեն-Տրոպեի բնակիչների և քաղաքի հյուրերի կողմից:

Մշակութային միջոցառումների շարքում տեղի է ունեցել նաև ֆրանսահայ հայտնի դուդուկահար Լևոն Մինասյանի մենահամերգը:

Ապրիլի 13-ին «Լա շապել դյու Կուվան» նոր վերանորոգված Սեն-Տրոպեի հնագույն եկեղեցում տեղի ունեցավ հայկական ծեսով սուրբ պատարագի արարողություն: Նույն օրը Ժան Դեսպա դահլիճում պրոֆեսոր Տոնապետյանը դասախոսություն է կարդացել հայկական խաչքարերի արվեստի մասին:

«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքը Սեն-Տրոպեում կտևի մինչև ապրիլի 26-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում