Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

«ՍԴ անդամները քաղաքական ընդդիմություն են խաղում, բայց հարցը լուծվելու է. եկող տարվա սկզբին կունենանք նոր կազմով ՍԴ»

Կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքի նախագծին, որով սահմանվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի սխեման։ Այն լինելու է կամավոր և գործելու է մինչև հունվարի 1-ը։ Նախագծի համաձայն՝ ՍԴ այն անդամները, որոնք ինքնուրույն, կամավորության սկզբունքով թոշակի կանցնեն մինչև 2020 թվականի սկիզբը, կկարողանան ստանալ նույնքան կենսաթոշակ և հավելավճարներ, որքան աշխատավարձ և հավելավճարներ ստանում են հիմա։

Արդարադատության նախարարը կառավարությանը հայտնեց, որ իրենք հատկապես շեշտը դնում են կամավորության վրա, քանի որ Լեհաստանում և Հունգարիայում նույնպիսի մեխանիզմ ներդրվել է պարտադրանքով, ինչը արժանացել է քննադատության։ «Կառավարությունը, հաշվի առնելով, որ Հայաստանում տարիներ շարունակ եղել է կոռուպցիայի բարձր մակարդակ և այն ազդեցություն է ունեցել դատական մարմինների ձևավորման վրա, դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարություններով խնդիր ենք դրել տարբեր գործիքների միջոցով ստուգել դատավորների և իրավապահ մարմինների բարեվարքությունը: Եվ կամավորության սկզբունքով վաղ կենսաթոշակի համակարգի ներդրումը այդ քայլերից հերթականն է»,-կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով առաջարկվող մոդելին, ընդգծել է, որ այն բոլոր դեպքերում, երբ վաղ կենսաթոշակի դիմելն իրապես կամավոր է, ապա որևէ առարկություն այդ մասով չի կարող լինել: «Նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը. ԵԽ տարբեր մարմինների կողմից քննադատվել է պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը՝ մասնավորապես Լեհաստանում և Հունգարիայում կիրառված, որտեղ պարտադիր է եղել վաղ կենսաթոշակի մեխանիզմը, և դա հաշվի առնելով, ներդնում ենք վաղ կենսաթոշակի անցնելու կամավոր սխեման»,- ասաց նախարարը:

Այս նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում։

Այս նախագիծը, երբ դեռ քննարկումների փուլում էր, արժանացել էր ՍԴ անդամների քննադատությանը։ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, օրինակ, արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում այս հիմքով հրաժարական տալ։

Փաստաբան Կարապետ Բադալյանը շատ ողջունելի է համարում նախագիծը և այն համարում է ՍԴ ճգնաժամը լուծելու ճանապարհներից մեկը։ «Ես վստահ եմ, որ ՍԴ անդամներն էլ շատ լավ գիտակցում են խնդրի կարևորությունը և իրենք էլ քայլ կանեն խնդրի լուծման ուղղությամբ։ Ես հույս ունեմ, որ նախագիծը կաշխատի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Մեր դիտարկմանը՝ ՍԴ որոշ անդամներ արդեն հրապարակային իրենց դիրքորոշումը հայտնել են հարցի վերաբերյալ և հայտարարել, որ չեն պատրաստվում այդ հիմքով հրաժարական ներկայացնել, մեր զրուցակիցը նկատեց. «Հույս դնել նրանց բարի կամքի վրա, չի կարելի, բայց սա միակ տարբերակը չի, այլ քայլեր էլ են նախաձեռնվում, որովհետև խնդիրը պետք է լուծվի։ Ինչ վերաբերում է ՍԴ անդամների կողմից արված հայտարարություններին, ապա իրենք իրավունք չունեին օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելու, քանի որ այդ նախագիծը կարող էր հայտնվեր ՍԴ-ում քննության։ Իրենք իրենց այդպիսով զրկել են այդ նախագծի քննությանը մասնակցելուց։ ՍԴ անդամները քաղաքական ընդդիմություն են խաղում։ Բայց այնքանով, որքանով իրենք իրենց քաղաքական հարթության մեջ են տեսնում, իրենք հնարավոր է նաև արագ փոխեն իրենց դիրքորոշումը և հրաժարվեն ՍԴ անդամությունից։ Նրանք արդեն բացահայտվել են որպես քաղաքական գործիչներ, քաղաքական ընդդիմություն իրականացնող պրոցեսների մասնակիցներ, ոչ թե դատավորներ։ Ես պնդում եմ, ՍԴ անդամները քաղաքական ընդդիմության դեր են ստանձնել և կատարում են այդ դերը»։ Բադալյանը նաև հավելեց, որ դա գալիս է Հրայր Թովմասյանից։ «Առաջնահերթ դա գալիս է Հրայր Թովմասյանից, որը քաղաքական գործիչ է եղել և ներկայումս էլ իր քաղաքական գործունեությունը շարունակում է Սահմանադրական դատարանի միջոցով, իսկ մնացածը հետևում են նրան։ Իրենց գործերից, իրենց քայլերից դուք կարող եք տեսնել, որ իրենք քաղաքական ընդդիմություն են խաղում»,- ընդգծեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է նախագծին, նա ասաց, որ երկու ձեռքով կողմ է դրան։ Այդ նախագիծն էլ ցույց է տալիս, որ իշխանությունը, գործադիր իշխանությունը ոչ թե գնում է առճակատումների, այլ բանակցելու ճանապարհով, փորձում է հարցը լուծել ցիվիլ եղանակով, որը ոգևորիչ է։ «Սա միակ տարբերակը չի, բայց ամենացիվիլ տարբերակներից մեկն է։ Տարբերակները շատ են , խնդիրը լուծվելու է, և մենք եկող տարվա սկզբին կունենանք նոր կազմով Սահմանադրական դատարան։ Ես վստահ եմ դրանում»,- եզրափակեց Կարապետ Բադալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում