Monday, 08 06 2026
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ

Ավարտվո՞ւմ է ՀՀԿ-ի տիրապետության դարաշրջանը

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո քաղաքական դաշտում իշխող Հանրապետական կուսակցությունը կարծես թե մղվեց երկրորդ պլան: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ նշանակումը տեղի ունեցավ փոխհամաձայնության արդյունքում: Իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո թվում էր, թե իշխող մեծամասնությունն ընդամենը վարչապետ է փոխում, և այն ներքաղաքական որևէ գործընթաց չի առաջացնի: Սակայն այդ նշանակումն այնքան էլ պարզ չէ:

Հ. Աբրահամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է, իսկ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակելուց առաջ խորհրդակցություններ է անցկացրել այդ և Դաշնակցություն կուսակցությունների հետ: Նաև թվում է, թե վարչապետ նշանակելիս Ս. Սարգսյանն ընդամենը իր սահմանադրական պարտականությունն է կատարել և հանդիպել է խորհրդարանական կուսակցությունների հետ: Բայց դա նույնպես այնքան պարզ չէ:

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն տարիներ շարունակ պայքարել են, որ Տ. Սարգսյանը հրաժարական տա և վարչապետ նշանակվի թեկուզ ՀՀԿ-ից, բայց իրենց համար ընդունելի մարդ: Ս. Սարգսյանին էլ անհրաժեշտ էր, որ ոչ իշխանական քառյակը` ԲՀԿ-ի գլխավորությամբ շատ չըմբոստանա, կառավարությանը չքննադատի և հանրահավաքներով ու բարիկադներով իրեն չսպառնա: Հ. Աբրահամյանն այդ առումով ամբողջությամբ նրանց ձեռնտու մարդ է: Ազգային ժողովում նա կարողացել էր իր շուրջը կոնսոլիդացնել ոչ իշխանական ուժերին: Այս ընթացքում այդ ուժերից որևէ մեկը նրան չի քննադատել: Հավանաբար դեռ երկար ժամանակ չեն քննադատի՝ պատճառաբանելով, թե առայժմ սպասում են, տեսնեն, թե ինչ գործունեություն կիրականացնի նորանշանակ վարչապետը: Իսկ ԲՀԿ-ի անդամները Հ. Աբրահամյանի նշանակման հաջորդ իսկ օրվանից նրա PR-ն են անում: Նրանք արդեն իսկ իրենց վարչապետին ապահովագրում են տնտեսական ձախողումների համար պատասխանատու լինելուց՝ այդ հարցում կրկին մեղադրելով Տ. Սարգսյանին:

Եվ իսկապես, Հայաստանի քաղաքական դաշտում Հ. Աբրահամյանը այն եզակի բարձրաստիճան պաշտոնյան է, ով կարողացել է իր շուրջը համախմբել ոչ իշխանական ուժերին ընդդեմ իշխանությունների: Նա այդ ուժերի միջոցով կարողացավ այնպիսի գրոհ կազմակերպել Տ. Սարգսյանի վրա, որ ի վերջո հասավ նրա հրաժարականին ու իր երազանքին՝ վարչապետ դառնալուն: Եվ այժմ այդ ուժերից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նրա համար ավելի ծանրակշիռ հենարան են, քան ՀՀԿ-ն, որի անդամն է ինքը: Այսինքն` Հ. Աբրահամյանին վարչապետ է դարձրել ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն:

Այսքանից հետո արդյո՞ք Հ. Աբրահամյանը պետք է ՀՀԿ-ին ծառայի: Դժվար թե: Նա պետք է ամեն ինչ անի, որ քաղաքականության մեջ ԲՀԿ-ն պահպանի իր դիրքերն ու հետագայում ավելի ծանրակշիռ դիրք զբաղեցնի, որ այսուհետ նույնպես աջակցի իրեն: Այսինքն` Հ. Աբրահամյանի կուսակցությունը ԲՀԿ-ն է: Ի դեպ, այսօր արդեն այս մտահոգությունները ՀՀԿ-ում կան: Եվ ներքաղաքական վերջին զարգացումներն այդ կուսակցության հնաբնակներին բերել են այն մտքին, որ ՀՀԿ-ի տիրապետության դարաշրջանն ավարտվում է:

ՀՀԿ-ն իշխանության եկավ 2000-ականներին և մինչ այսօր, ավելի շուտ վերջին համապետական ընտրություններում կարողացել է ընդլայնել իր իշխանությունն ու հնարավորությունները: Սերժ Սարգսյանի վերջին քայլերն ու հայտարարությունները նրանց համար մտահոգության առիթ են դարձել: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանն անցած շաբաթ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ինքն այլևս չի առաջադրվի նախագահ լինելու համար, և եթե Հայաստանում ընտրվի խորհրդարանական կառավարման համակարգ, ապա վարչապետ էլ չի դառնա: Իսկ ԲՀԿ-ին ձեռնտու տարբերակով Հ. Աբրահամյանին վարչապետ նշանակելուց հետո ՀՀԿ-ում մտահոգություններ են առաջացել, թե այսուհետ՝ ամենաուշը 2017-2018թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններում առաջընթացը բաժին է ընկնելու ԲՀԿ-ին: Եվ իրենք իրենց տեղը աստիճանաբար զիջելու են ԲՀԿ-ին:

Քաղաքական դաշտում երբեմն հայտարարություններ են հնչում, թե ամերիկյան մոդելով Հայաստանում պետք է լինեն երկու խոշոր կուսակցություններ, որոնք իրար փոխարինելով գան իշխանության: 2004թ. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպեսզի իր համար քաղաքական հենարան լինի: Ռ. Քոչարյանի հանգստի 10 տարիներն անցնում են, ու առաջիկայում նա կսկսի ԲՀԿ-ին ավելի ակտիվ առաջընթացի մղել: Իսկ դրա համար ամենալավ ժամանակը առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են, որից էլ արդեն սկսել են սարսափել հանրապետականները: Նրանց շարքերում արդեն քննարկումներ են սկսվել, թե ավարտվում է ՀՀԿ-ի տիրապետման դարաշրջանը, որին կարող է հետևի ԲՀԿ-ի դարաշրջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում