ԱՄՆ-ում փողոցում կամավորները գտել են «միաեղջյուրի շնիկի»: Շան նկարները ցուցադրվել են Mac the pitbull ֆեյսբուքյան էջում:
ԱՄՆ Միսուրի նահանգում հայտնաբերվել է անսովոր մուտանտ շնիկ: Նրա աչքերի արանքից պոչ է դուրս եկել:
Անսովոր մուտացիայի պատճառով շանը կոչել են Նարվալ՝ կախարդական միաեղջյուրի անունով: Կամավորները նշում են, որ գլխի վրա եղած պոչը չի խանգարում շանը և չի ազդում նրա առողջության կամ վարքի վրա:
Քոթոթը դարձել է համացանցի աստղ, և օգտատերերից շատերը ցանկություն են հայտնել շանը տուն տանելու: Առայժմ քոթոթը շների ապաստարանում է գտնվում։