Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին է վերադարձրել նրա նամակը:
«Ես այդ նամակը վերադարձրել եմ հարգարժան նախագահին»,- ասել է Թուրքիայի նախագահը չորեքշաբթի, նոյեմբերի 13-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր ուղարկել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին, որում նրան կոչ էր արել «հիմարություն չանել» և «հուսախաբ չանել ամբողջ աշխարհը» Սիրիայում իր ռազմական գործողությունների արդյունքում:
Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «չի կարող մոռանալ» ԱՄՆ նախագահի կոշտ նամակը Սիրիայում իրականացվելիք թուրքական ռազմական գործողության վերաբերյալ: