Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Տնտեսության զարգացման երկու հիմնական միջոցառում ունենք՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը և աջակցություն զբոսաշրջության զարգացմանը: Ցավոք, այս երկու դեպքում էլ ունենք ֆինանսավորման կրճատում բյուջեում. խնդրում եմ ձեր հիմնավորումները այս կրճատումների հետ կապված: Տնտեսության զարգացման գործող ծրագրերում ունենք կրճատումներ, և կարծես թե այլ ծրագրեր էլ նախատեսված չեն»,- էկոնոմիկայի նախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Պատգամավորը կարևորեց տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար նոր գործիքների ներգրավումը:
Մանրամասները՝ տեսանյութում: