Կառավարության նիստերի վերջին լուսանկարներից հայտնի է դառնում, որ Տիգրան Սարգսյանի կաբինետին չեն բավարարել շաբաթը մեկ կառավարության նիստերի ժամանակ օգտագործման համար նախատեսված նախկին նոութբուքերը և Սարգսյանը որոշել է Apple մակնիշի նոր նոութբուքեր ապսպրել:
Եթե յուրաքանչյուր նախարարի համար ձեռք է բերվել մեկական նոութբուք, ապա ստացվում է, որ կառավարությունը ձեռք է բերել 23 Apple MacBook Pro լափթոփեր, որոնցից յուրաքանչյուրն amazon.com կայքում գնահատվում է 1,199 դոլար: Մաքսազերծումը, եթե հաշվենք շուրջ 30 %-ով, կարժենա 360 դոլար: Այսինքն, ընդհանուր առմամբ կառավարությունը 23 լափթոփերի համար պետք է վճարած լինի 35,857 դոլար:






































