Գերմանիայի Բունդեստագում կարծում են, որ Ուկրաինայի տնտեսությանը, որն այժմ գտնվում է ծանր վիճակում, պետք է օգնեն սեփական օլիգարխները, որոնց ձեռքին կենտրոնացած են մեծ միջոցներ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Բունդեստագի պատգամավոր Նորբերտ Շպինրատին:
«Մենք գիտենք, որ Ուկրաինայում գոյություն ունի մարդկանց ոչ մեծ քանակություն, ովքեր տիրապետում են անհավանական մեծ միջոցների: Այդ պատճառով էլ ես միշտ հարց եմ տվել՝ ինչպիսի ներդրում են ցանկանում և կարող անել օլիգարխները՝ տնտեսական և քաղաքական առումով երկիրը կայունացելու համար: Առաջին պատասխանները կցկտուր էին: Սակայն մենք փոխանակվել ենք այցեքարտերով, որպեսզի մինչ իմ մեկնելն ավելի հստակ պատասխաններ ստանամ»,-ասել է Շպինրատը, ով պաշտոնական այցով գտնվում է Դոնեցկում:










































