Համացանցային հսկան Google Glass «խելացի» ակնոցներից հետո կզբաղվի «խելացի» լինզաների մշակմամբ:
Google ընկերությունը ներկայացրել է արտոնագրային հայց՝ գրանցելու փոքր տեսախցիկները, որոնք կարող են ներկառուցվել կոնտակտային լինզաներում:
Համակարգը թույլ կտա թույլ տեսողությամբ մարդկանց կամ կույրերին ավելի լավ կողմնորոշվել քաղաքում: Դրանք կարող են սմարթֆոնին փոխանցել ձայնային ազդանշան, երբ մարդը մոտենա գերբեռնված ճանապարհի:
Ինչպես ասվում է արտոնագրում, օգտատերը կկարողանա համակարգը ղեկավարել աչքերի թարթման օգնությամբ՝ հայտնում է The Telegraph-ը:










































