ԷԿՕՖԻՆ-ի ղեկավարը՝ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, ողջունել է Եվրախորհրդարանի ընդունած օրենքները, որոնք անհրաժեշտ են ԵՄ բանկային միության աշխատանքի համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացրել 3 առանցքային օրենքները, որոնք ստեղծում են ԵՄ բանկային միությունը, հատկապես՝ բանկերի վերակառուցման և վերակազմավորման դիրեկտիվները (BRRD), խնդիր ունեցող բանկերի առողջացման միասնական մեխանիզմը (SRM) և ներդրումային երաշխիքների համակարգի դիրեկտիվները (DGS): Այս իրավական ակտերով Եվրամիությունն ավարտում է հարկատուների պաշտպանությունը՝ բանկերի սնանկացման դեպքում, ինչպես նաև նրանց ներդրումների պաշտպանությունը»,- ասվում է Ստորնարասի հաղորդագրությունում:
Նրա խոսքերով՝ այդ օրենքները կարևոր են Եվրամիության, բանկային ոլորտի և միասնական արժույթի համար:











































