ԵԱՀԿ ռազմական դիտորդների խումբը ժամանել է Ուկրաինայի Սումսկի մարզ՝ ասվում է մարզային վարչության մամլո հաղորդագրությունում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Խմբում ներառված են 6 դիտորդներ ԵԱՀԿ մասնակից 6 երկրներից՝ Բելգիայից, Նիդերլանդներից, Լյուքսեմբուրգից, Վրաստանից, Չեխիայից և Շվեդիայից:
«Մեր խնդիրն է ծանոթանալ Ուկրաինայում զինված ուժերի գործունեության հետ, հնարավոր ոչ տիպիկ ռազմական գործունեության փաստերը գրանցել ու հակամարտության սրման վերաբերյալ նախազգուշացնել»,- հայտարարել է խմբի ղեկավար՝ Նիդերլանդների ներկայացուցիչ Ջեք դե Կլյայնեն:
Այսօր առաքելությունը կայցելի Խարկովի մարզ: Երեկ դիտորդները եղել են Չեռնիգովի մարզում:









































