Սաուդյան Արաբիան պնդում է Սիրիայի նկատմամբ կոշտ միջոցառումներ ձեռնարկել` ի պատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու որոշման և խաղաղ բնակիչների դեմ ենթադրյալ թունավոր գազի օգտագործման: Այս մասին գրում է Daily Star պարբերականը:
«Ընտրություններ անցկացնելու մասին սիրիական ռեժիմի հայտարարությունը սրում է հակամարտությունը և զրոյի հավասարեցնում արաբական երկրների և միջազգային հանրության ջանքերը` ճգնաժամի խաղաղ կարգավորման առումով»,- ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Սաուդ էլ-Ֆեյսալին:
Սիրիայի իշխանությունների` նախագահական ընտրություններ իրականացնելու որոշումը, ինչպես նաև «ռեժիմի կողմից վերջերս Կաֆր Զիթա քաղաքում ընդդեմ խաղաղ բնակիչների թունավոր գազ օգտագործած պայթյունավտանգ տեղեկությունը, վկայում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ակնհայտ չենթարկվելու մասին»,- ասել է էլ-Ֆեյսալը:









































