Լոնդոնում այսօր կայացել է Victoria’s Secret մամլո կոնֆերանսը, որի գլխավոր աստղերն են դարձել Ադրիանա Լիման և Քենդիս Սվեյնփոլը, գրում է spletnik.ru-ն:
Մամլո կոնֆերանսը բացել է Ադրիանան՝ հայտարարելով. «Victoria’s Secret-ի շոուն աշխարհում նորաձևության ամենախոշոր իրադարձություններից մեկն է: Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ այս տարի Լոնդոն ենք մեկնում»:
Ընկերության գլխավոր մարքեթոլոգ Էդ Ռեզաքը, ով միացել է աղջիկներին, բացատրել է, որ ղեկավարությունը դեռ 90-ականների վերջից մտածում է ցուցադրությունները հենց բրիտանական մայրաքաղաքում անցկանելու մասին:
Սովորաբար ցուցադրությունները Նյու Յորքում են կայանում, սակայն, հնարավոր են նաև բացառությունները. ցուցադրություններից մեկը Կաննում է կայացել:
Ռեյզաքը պատմել է, որ դեկտեմբերի 2-ին ծրագրավորված շոուի պատրաստություններն արդեն սկսվել են, իսկ ահա մասնակից աստղերի անունները դեռ որոշված չեն:
Ռեյզաքն ավելացրել է միայն, որ Կառա Դելևինին խնդրել է այդ օրը «ոչինչ չնախատեսել»:











































