Արգենտինացի նկարիչ Անդրես Իգլեսիասը, որը հայտնի է որպես Cobre, Սան Ֆրանցիսկոյի Մեյսոն-սթրիթում գտնվող շենքի պատին նկարել է էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի դիմանկարը, բայց սոցցանցերում որոշել են, որ դա Վլադիմիր Պուտինն է:
Շվեդ դպրոցականի մոնումենտալ դիմանկարը գրավել է 18 մետրանոց պատը: Որմնանկարի լուսանկարը հայտնվել է համացանցում և ակնթարթորեն հանրաճանաչ դարձել, բայց ոչ մարդկանց սրտերի վրա արվեստի ուժեղ ազդեցության, այլ ամբողջ աշխարհում հայտնի մեկ այլ մարդու հետ նմանության պատճառով:
Սոցցանցերի օգտատերերը որոշել են, որ որմնանկարում պատկերված Թունբերգը նման է Ռուսաստանի նախագահին: «Թունբերգին և Պուտինին հավանաբար համեմատել են նույնպիսի լայն ծնոտ և պայծառ կապույտ աչքեր ունենալու պատճառով»,- գրում է Newsweek-ը՝ փորձելով վերլուծել նորությունների օրակարգի հերոսների ֆիզիկական նմանությունը:
Երիտասարդ ակտիվիստի քննադատները օգտագործելով փողոցային արվեստի վիրուսային լինելը Գրետայի դեմ լայնամասշտաբ կիբերհարձակում են կազմակերպել, որն այնքան է տարածվել, որ բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը՝ թերահավատների համայնքից, տարակուսանքով լի թվիթ է հրապարակել. «Ինչո՞ւ են նրանք աղջկան վերածել Պուտինի»:
Գրատա Թունբերգի որմնանկարը Cobre-ին պատվիրել է One Atmosphere կազմակերպությունը՝ տպավորված նկարչի մեկ այլ աշխատանքից՝ Ռոբին Ուիլյամսի դիմանկարից (ցավոք, այն տարեսկզբին քանդվել է պատի հետ միասին):