Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին եւ երբեւէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Այս մասին մեկնաբանություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ:
«Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,-ասված է ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունում:
Ավելի վաղ ՀՀ-ում Ուկրաինայի մեկնաբանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմի տարածք այցի հետ:
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության մեկնաբանությունը՝ ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմի տարածք այցի վերաբերյալ