Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Պետական կառավարման մարմինների համակարգի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Բոլորը դիմումներով հեղեղել են վարչապետին և կառավարությանը, դրա համար այս հստակեցման խնդիրն է առաջացել»,- պարզաբանեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը:
Հակադարձելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Մենակ մենք իմացանք, ժողովուրդը ոչ էլ իմացավ և մեկ է՝ դիմելու է վարչապետին: Մենք ի՞նչ պետք է անենք՝ ժողովրդին ասենք՝ չէ, վարչապետին մի դիմեք, որովհետև կարգավորո՞ւմ ենք բերել»:
Ի պատասխան՝ Աննա Կարապետյանը նշեց, որ ընդամենը հստակեցվում են կարգավորումները:
Մանրամասները՝ տեսանյութում: