Բրիտանիայում պատմության մեջ առաջին անգամ դատարանի առջև կանգնել են կանանց արտաքին սեռական օրգաններին վնաս հասցրած բժիշկները, հաղորդում է BBC-ն:
Խոսքը թլպատման մասին է, որը 2012 թ. բժիշկ Դանուն Դարմասենն արել է իր հիվանդին, որը դրանից որոշ ժամանակ առաջ Լոնդոնի կլինիկաներից մեկում տղա էր ունեցել: Բժշկի ասիստենտը մեղադրվում է հանցագործությանը մասնակցելու մեջ:
Նման գործողությունները Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում ավանդույթ են մնում:
Կանանց թլպատումն արգելող օրենքը Բրիտանիայում գործում է 1985 թվականից սկսած:









































