Ինչպես գիտեք, Անգլիայի գավաթի խաղարկութայն եզրափակիչ խաղում, որը կայանալու է մայիսի 17-ին, միմյանց դեմ են մրցելու Լոնդոնի «Արսենալ»-ը և «Հալ Սիթի»-ն: Եզրափակիչ հանդիպման համար, որը կայանալու է «Ուեմբլի» մարզադատում, Պրեմիեր լիգայի կոմիտեն որոշել է 25 հազարական նստատեղ տրամադրել թիմերից յուրաքանչյուրի երկրպագուների համար:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը չի ընդունել այս որոշումը և պատրաստվում է բողոարկել այն՝ պահանջելով ավելի շատ նստատեղեր:
Սա նոր առիթ է հանդիսացել Goal.com-ի հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի համար, որը ներկայացրել է իր հերթական աշխատանքը:











































