Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

Նոր պոչամբարը դառնալու է լրացուցիչ ևս մեկ սպառնալիք. ԶՊՄԿ-ն նախատեսում է նոր պոչամբար կառուցել անմիջապես Ողջի գետի եզրին

«Նոր պոչամբարի կառուցումը նոր վտանգներ է առաջ բերելու։ Առհասարակ, արդեն այդ տարածքը ապրելու համար դարձել է ոչ պիտանի, թունավոր։ Նոր պոչամբարը դառնալու է լրացուցիչ ևս մեկ սպառնալիք առանց այդ էլ այդտեղ ստեղծված, առկա ծայրաստիճան վտանգավոր դրությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպան, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի դիտարկումներին։

Նախօրեին լրագրողների համար կազմակերպված մեդիատուրի ժամանակ կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ասել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նախատեսում է Արծվանիկի պոչամբարի շահագործումն ավարտել ժամկետից շուտ: Նրա խոսքերով՝ Արծվանիկի պոչամբարը շահագործվում է խորհրդային տարիներից, այժմ շահագործման վերջին փուլն է: Պոլոսկովի խոսքերով՝ պոչամբարը կարող են շահագործել առաջիկա 10-11 տարիներին, սակայն շահագործումը կավարտեն նախատեսված ժամանակից շուտ՝ 5 տարում: Ըստ նրա՝ պոչամբարի հետ կապված ամենակարևոր հարցերից մեկն այս կառույցի կայունությունն ապահովելն է, որպեսզի կառույցը փակելուց հետո կոմբինատը կարողանա նախագծին համապատասխան ռեկուլտիվացիա իրականացնել:

«Մեր պրոյեկտով նախատեսվում է մոտ 40 մետր ավելացնել պոչամբարի բարձրությունը՝ հասցնելով վերջնական 960 նիշի: Պրոյեկտից շեղումներ չենք ունեցել:

Նախագիծը գտնվում է շահագործման վերջնական փուլում»,- ասել է Մհեր Պոլոսկովը՝ նշելով, որ ապագայում նախատեսում են պոչամբար ունենալ հանքից ոչ հեռու, ավելին՝ այդ տարածքում:

Հակոբ Սանասարյանը խիստ կասկածում է, որ պոչամբարի շահագործմանը դեռ 10-11 տարի կա։ Նրա խոսքերով՝ կոմբինատը պոչամբարում այնքան պոչանք է լցրել, որ արդեն վախենում են, որ մի քիչ էլ լցվելուց հետո գուցե նախագծայինից ավելի ստացվի։ Հետևաբար մտադիր են արդեն նոր պոչամբար կառուցել։

«Սովորաբար հանքատերերը ավելի շատ հանքանյութ են վերամշակում, քան ցույց են տալիս, որն էլ ենթադրում է լրացուցիչ պոչանք, որը լցվում է պոչամբար։

Հետևաբար, 5 տարի շուտ Արծվանիկի պոչամբարի շահագործումը դադարեցնելը, հավանաբար, հենց սրա հետ է կապված»,-ընդգծեց Սանասարյանը։

Նշենք, որ 2016-ի դեկտեմբերին ԶՊՄԿ-ն թույլտվություն ստացավ հանքաքարի տարեկան արդյունահանումը հասցնել 22 մլն տոննայի։ Այդ ժամանակ արդեն Արծվանիկի պոչամբարում կար 212 մլն խմ պոչանք, իսկ այս տարվա հունվարի դրությամբ այն արդեն հասել է 239,7 մլն խմ-ի, այսինքն՝ 2 տարում կոմբինատի պոչանքներն ավելացել են 27,7 մլն խմ-ով: Եվ սա միայն պաշտոնական թվերով, քանի որ ոչ պաշտոնականով, ինչպես նշեց Սանասարյանը, ավելի շատ արդյունահանում է իրականացվում, քան ներկայացվում է։

Ինչ վերաբերում է նոր պոչամբարի կառուցմանը արդեն հանքավայրի մոտ, Սանասարյանի խոսքերով՝ իր չճշտված տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հենց հանքախոռոչը դարձնել պոչամբար, ինչը ենթադրում է հենց Ողջի գետի եզրին հոր պոչամբար։

Նշենք, որ ԶՊՄԿ-ն նախկինում 3 պոչամբար է շահագործել Զանգեզուրի լեռնաշղթայից սկիզբ առնող և մինչև Արաքս հոսող Ողջի գետի ավազանում, որոնք կոնսերվացվել են դեռ խորհրդային տարիներին: Արծվանիկի պոչամբարը չորրորդն է ու ամենամեծը: Այն ևս Ողջիի ավազանում է։ Պոչամբարը կառուցվել է 1970-ականների սկզբին: «Նոր պոչամբարի կառուցումը Ողջի գետի շրթունքին նշանակում է՝ ամբողջությամբ ծանրաբեռնել գետը։ Գետն առանց այդ էլ ծանրաբեռնված էր, քանի որ գործարանը հենց այդտեղ էր, հանքային փոշին ու մնացած ամեն ինչը լցվում էր գետ, բացի դրանից՝ հենց Քաջարան քաղաքում արդեն կար մի պոչամբար, դրանից մի քիչ ներքև՝ Ողջիի վրա, Փխրուտի պոչամբարն է, որից ներքև էլ հենց Ողջիի պոչամբարն է՝ մոտ 70 միլիոն տոննա պոչանքով։ Այսինքն՝ ընդհանրապես այդ տարածքը ոչնչացվում է, ապրելու համար դառնում է ոչ պիտանի։ Շահադիտական աշխարհը այսպիսին է»,- նկատեց բնապահպանը։

Կոմբինատի գլխավոր տնօրենը լրագրողների հետ զրույցում խոսել էր նաև Արծվանիկի պոչամբարում ռեկուլտիվացիայից՝ նշելով, որ իրենք նման մեծածավալ աշխատանք են կատարում: Նախ՝ հողի բերրի շերտը՝ սևահողը հանվում է և պահեստավորվում է, ապա ռեկուլտիվացիան կատարելիս սկզբում հողի ոչ բերրի շերտով են փակում, հետո՝ սևահողով. «Խախտված հողային տարածքները բերվում են այն վիճակին, որը եղել է բնության մեջ։ Արվում է հատուկ մշակում և կանաչապատում: Վերջին 3 տարվա մեջ մենք ռեկուլտիվացրել ենք մոտ 35 հեկտար տարածք»։

Հակոբ Սանասարյանի խոսքերով՝ ռեկուլտիվացիա, այո, կատարվում է, բայց դա երբեք չի վերադարձնում տարածքի նախկին տեսքը։ «Իրենք թող նայեն սրանից 10-15 տարի առաջ ռեկուլտիվացիա արված տարածքները՝ ակոսները քանդված են, և պոչանքը սփռվում է շրջակա միջավայր։ Մոռացեք, որ նախկին տեսքի բերել այդ տարածքները հնարավոր է։ Ռեկուլտիվացիայից հետո, երբ այդտեղ հող է լցվում, ծառ է տնկվում, կանաչապատվում է, ապա իմացեք, որ որևէ ծառի բերք օգտագործման պիտանի չէ, պտուղները թունավոր են, աճած խոտը անասունների համար պիտանի չէ, քանի որ աճում են պոչանքի մեջ և իրենց մեջ կրում են այն բոլոր թունավոր նյութերը, ռադիոակտիվ տարրերը, որոնք պոչանքի մեջ են։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ այնտեղ նաև ցրված ուրան էլ կա։ Այնպես որ, որևէ դրական սպասում ունենալ այդ տարածքներից, այլևս հնարավոր չէ։ Տարածքները ոչնչացվում են անդառնալիորեն»,-եզրափակեց Հակոբ Սանասարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում